2019-06-27 12:30
Լրատվական գործակալություններ
7 երկրներ լքել են ԵԽԽՎ նստաշրջանը` Ռուսաստանի վերադարձից հետո
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերադարձնելու որոշում կայացնելուց հետո 7 երկրներ՝ Ուկրաինան, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Սլովակիան և Լեհաստանը, որոշել են ժամկետից շուտ լքել նստաշրջանը:
Ուկրաինայի պատվիրակության անդամ Լեոնիդ Եմեցը հայտնել է, որ պատվիրակությունները դիմել են իրենց երկրների խորհրդարաններին ու կառավարություններին կազմակերպության հետագա աշխատանքների մասնակցության հարցը որոշելու համար:
Տեղեկացնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները, որոնք դադարեցված էին 2014 թվականից: