2019-06-28 10:37
Լրատվական գործակալություններ
ՊԵԿ-ը հրապարակում է Վրաստան ժամանող քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն մաքսային ընթացակարգերի և այլ կարգավորումների վերաբերյալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակում է Վրաստան ժամանող քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն՝ մաքսային ընթացակարգերի և այլ կարևոր կարգավորումների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համապատասխան տեղեկատվությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի կողմից ներկայացվել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հաստատություններին: