ՀՅԴ-ն քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում

Հունիսի 28-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահության անդամների հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, փոխնախագահներ Ժասմինա Ղևոնդյանը, Ժասմինա Թելյանը, Արմեն Հովսեփյանը, Հայկ Ալոյանը և նախագահության անդամ Զոյա Ջուլհակյանը:

ՀԴԿ Կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Արցախ-Հայաստան անվտանգության խնդիրներ, դատաիրավական համակարգի բարեփոխումներ, մեր երկրի համար ներքին ու արտաքին առկա մարտահրավերներ, այդ հարցերի շուրջ համագործակցության հնարավորութուններ:

Հանդիպման ավարտին որոշվել է երկու կուսակցությունների միջև համագործակցությունը կանոնակարգել ու կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ հանդիպումները դարձնել շարունակական։