2019-07-04 14:16
Լրատվական գործակալություններ
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ընտրվեծ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ
Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է հայկական «Ակոս»-ը ֆեյսբուքյան գրառման միջոցով:
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություն: Երկու թեկնածուներն էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Ակոս»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Մաշալյանը ստացել է 13, իսկ Աթեշյանը՝ 11 ձայն: