Կարող են քննարկվել և Արցախի հարցը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ:

«Իմ կողմից կարող եմ ասել, որ բոլոր թեմաները, որոնք ԵԱՀԿ-ի օրակարգում են, կքննարկվեն ինչպես բազմակողմ, այնպես էլ այլ ձևաչափերով»,- ասել է Զախարովան, տեղեկացնում է News.am: