ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը MOBILE ID ՀԱՄԱԿԱՐԳ ԿՆԵՐԴՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի գլխավոր գործընկերն է, հայտարարել է էլեկտրոնային առողջապահության համակարգում Mobile ID ներդնելու ծրագրերի մասին:

Իր ելույթում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունը կարևորում է էլեկտրոնային առողջապահության ոլորտի զարգացումը, ինչը համաշխարհային միտում է:

Ռալֆ Յիրիկյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ էլեկտրոնային առողջապահության համակարգը կառավարող՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հետ՝ Mobile ID-ն էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդնելու ուղղությամբ: Mobile ID-ն լինելու է այն առանցքը, որի օգնությամբ պետք է տեղի ունենա շահառուների գրանցումն ու խիստ նույնականացումը էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական շտեմարանում:

Համագումարի պաշտոնական բացմանը մասնակցել և դրա մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համագումարի մասնակիցներին ուղերձ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելույթով հանդես են եկել համագումարի նախագահ Արմեն Չարչյանը, ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Բաղրյանը և համագումարի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Основная тема:
Теги: