ՄԱԳԱՏԷ. Իրանն ուրանի հարստացման մակարդակը գերազանցել է 3,67%-ով

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն տեղեկացրել է, որ Իրանը հուլիսի 8-ին ուրանի հարստացման մակարդակը գերազանցել է 3,67%-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն տեղեկացրել է, որ հուլիսի 8-ին գործակալության տեսուչները հաստատել են, որ Իրանը 3,67%-ով գերազանցել է ուրանի հարստացումը»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ հուլիսի 7-ից մտադիր են ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսված 3,67% մակարդակից ավելի բարձր, և դա կանեն այն մակարդակով, որը հարկավոր են համարում:

Թեհրանի պնդմամբ՝ իր որոշումը չի խախտում միջուկային համաձայնագիրը: 

Իրանում պնդում են, որ այդ քայլին են դիմել ԱՄՆ կողմից պատժամիջոցների խստացումից և համաձայնագրից դուրս գալուց հետո: Բացի այդ, Իրանում հայտարարում են, որ համաձայնագրի մյուս կողմերը՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, չեն իրականացնում համաձայնագրով նախատեսված իրենց պարտավորությունները, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: