2019-07-09 10:33
Լրատվական գործակալություններ
Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն
ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, խորհրդակցության ընթացքում քննարկվել է 2019 թվականի առաջին կիսամյակի ծրագրերի կատարման ընթացքը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ, տեղեկացնում է Panorama.am-ը: