2019-07-09 10:40
Լրատվական գործակալություններ
Փաստաբանները դիմել են Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունիսի 27-ին Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել։
«Առ այսօր այդ միջնորդությունն անհասկանալի պատճառով դեռևս քննության չի առնվել, թեպետ պետք է անհապաղ քննության առնվեր։ Գրավի չափը պաշտպանները թողել են դատարանի հայեցողությանը»,-հայտնեցին ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբից, տեղեկացնում է Panorama.am-ը։