Դենիս Մանտուրովը սուպերկոնդենսատորներ թողարկող ընկերության ստեղծման մասին

Եվրասիական տնտեսական միության արդյունաբերության նախարարները GMIS գլոբալ գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել են կոնդենսատորների մշակման և արտադրության եվրասիական ընկերության ստեղծման մասին, հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ «Դիվերսիֆիկացված զարգացման խթանումը և Եվրասիայում արտադրության մրցունակության ապագա հեռանկարների սահմանումը» նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այսօր կարևոր և արդիական թրենդ ենք առաջարկել՝ տարբեր ոլորտներում կիրառման համար սուպերկոնդենսատորների, մարտկոցների մշակում, ստեղծում և արտադրություն: Մենք միաձայն աջակցել ենք այս գաղափարին և պայմանավորվել, որ կստեղծվի եվրասիական ընկերություն՝ ԵՏՀ երկրներից մեկում տեղակայվելով, օրինակ՝ Ղազախստանում, որտեղ հնարավոր կլիներ կենտրոնակայան ստեղծել: Անդամ երկրներից յուրաքանչյուրը դրա մեջ կներդնի իր մտավոր և տեխնոլոգիական կապիտալը, որպեսզի հասնենք կոնսոլիդացված արդյունքի»,- ասել է Մանտուրովը:

Նախարարի խոսքով՝ համանման միավորող ուղղությունների ստեղծումը խթան է, որպեսզի ԵՏՄ-ն «ամրանա ոչ միայն քաղաքական բաղադրիչով, այլև տնտեսական»:

GMIS-2019 արտադրության և ինդուստրալացման գլոբալ գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 9-11-ը Եկատերինբուրգում, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: