ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ՝ ՀՀՇ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Վավերացման կողմնակիցները

Հուլիսի երկրորդ կեսին Ստամբուլյան կոնվենցիան կառավարության նիստում կներկայացնի արդարադատության նորաթուխ նախարար Ռուստամ Բադասյանը։ Ասում են, որ այդ կոնվենցիան Արտակ Զեյնալյանի հրաժարականի հիմնական պատճառներից մեկն է. նա դեմ չգնաց իր սկզբունքներին և հրաժարվեց փաստաթուղթն առաջադրել վավերացման։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, կոնվենցիայի վավերացմանը դեմ են արտահայտվել նաև վարչապետի կուսակցության որոշ ներկայացուցիչներ։ Նրանք հարց տվեցին՝ «ուրեմն ինչո՞ւ հեղափոխություն արեցինք, ինչու գոռացինք «մերժի՛ր Սերժին», եթե հիմա պատրաստվում ենք վավերացնել նրա ստորագրած կոնվենցիան»։ Նման մարդիկ հատուկենտ են, և նրանք արդեն խիստ կշտամբանքների են արժանացել խորհրդարանական մեծամասնության կողմից։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարձակումների թիրախ դարձավ խմբակցության իր գործընկերների կողմից նրա համար, որ կարծիք արտահայտեց, թե անթույլատրելի է իրավիճակը նկարագրել այնպես, իբր Հայաստանում հասարակությունը ենթարկվում է սեռական բռնության։

Հանրահայտ է, որ փաստաթուղթը ստորագրվել է դեռևս նախորդ իշխանության օրոք, սակայն ՀՀԿ պահպանողական գաղափարախոսությունը կասկած չէր թողնում նրանում, որ փաստաթղթի տակ դրված ստորագրությունը հերթական ձևական տուրքն է եվրաինտեգրման ճանապարհին։ Այդ մասին, մասնավորապես, հայտարարեց խորհրդարանի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ընդգծելով, որ նախորդ իշխանությունը չէր պատրաստվում վավերացնել փաստաթուղթը Եվրամիության անդամ մի շարք երկրների օրինակով։ Նրա խոսքերով, կոնվենցիան ստորագրել, բայց չեն վավերացնել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Սլովակիան, Խորվաթիան, Լատվիան, Լիտվան և ուրիշներ։

Իսկ երբ պարզվեց, որ Փաշինյանի կառավարությունը կոնվենցիայի վավերացումը համարում է իր գլխավոր խնդիրներից մեկը, տեղեկացված հասարակայնությունը վճռականորեն հակառակվեց այդ մտադրությանը։ Վավերացման առավել կատաղի կողմնակիցների ցանկում ԶԼՄ-ները նշում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կոնվենցիայի քարոզչությամբ զբաղվում են կազմակերպված խմբերը FB-ում և Հանրային հեռուստատեսությունը։ Հասարակության մտածող հատվածը կտրուկ դեմ է արտահայտվում դրա վավերացմանը։

Ի դեպ, Եվրամիության կողմից գործադրվող ճնշման վկայակոչումները տվյալ համատեքստում այնքան էլ տեղին չեն, քանզի հօգուտ փաստաթղթի վավերացման Եվրոպայի խորհրդում արտահայտվել են ընդամենը 29 պատգամավորներ, իսկ Եվրամիությունը ոչ մի ֆինանսական օգնություն չի խոստացել ի պատասխան կոնվենցիայի վավերացման։ Հետևաբար, պատճառաբանությունները, թե Հայաստանը փողեր չի ստանա, եթե չվավերացնի կոնվենցիան, չեն համապատասխանում ճշմարտությանը, սակայն այդ թեզիսը լայնորեն օգտագործվում է քարոզչական նպատակներով։

Սկսվեց հայրանունները բացառելու փորձից

Վավերացման հակառակորդներն ունեն մի շարք ծանրակշիռ փաստարկներ։ Դրանցից գլխավորը «ընտանիք» հասկացության վերանայումն է և դրա նենգափոխումը «զուգընկերություն» տերմինի։

Այլ կերպ ասած, սեռական ցանկացած զուգընկեր կարող է համարվել ընտանիքի անդամ և ունենալ համապատասխան իրավունքներ, այդ թվում ընտանիքի ավագ անդամների կողմից երեխայի իրավունքների խախտման մասին հայտարարելու իրավունք։ Չթվարկենք փաստաթղթի այլ մանրամասներ, մենք դրա համար դեռ շատ առիթներ կունենանք, նշենք միայն, որ կոնվենցիայի վավերացումը ՀՀՇ-ի քաղաքականության շարունակությունն է, որն ընդհատվեց 1998 թվականին Տեր-Պետրոսյանի հրաժարականով և վերականգնվեց 2018 թվականին՝ իշխանափոխությունից անմիջապես հետո։

Ամեն ինչ սկսվեց անձնագրերից հայրանունը և ազգային պատկանելությունը բացառելու փորձից։ Գաղափարն առաջ էր հրում անձամբ Վանո Սիրադեղյանը։ Խորհրդարանի ամբիոնից նրա զինակիցները փորձում էին հիմնավորել, թե հայրանունները ոչ հայկական երևույթ են և մեր ավանդույթներում չեն եղել։ Դա շարունակվեց այնքան ժամանակ, քանի դեռ ամբիոն չէր բարձրացել Հայաստանի կոմկուսի խմբակցության պատգամավոր, այժմ հանգուցյալ Լեոնիդ Հակոբյանը։ Նա ասաց, որ խոսելու է ավանդույթների մասին և կարդաց Արին-Բերդ բլրում գտնված քարե արձանագրությունը՝ փորագրված մուրճով ու հատիչով մ.թ.ա. 782 թվականին. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց…»։ Խորհրդարանն այդ ելույթին արձագանքեց ծափահարություններով, որից հետո անձնագրերում հայրանունները պահպանեցին հայերեն գրառման էջում։

Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո սեռական փոքրամասնությունների թեման երկար ժամանակով դուրս եկավ գործածությունից։ XXI դարում ժողովուրդը միանգամայն վստահում էր իշխող ուժի հիմնարար սկզբունքներից մեկին՝ այն մասին, որ հայկական ավանդական ընտանիքը հանրապետականների գլխավոր նեցուկն է, հետևաբար՝ նրան ոչինչ չի սպառնում։ Նույնիսկ այն փաստի ընդունումը, որ ԵԽ-ի հետ ընդլայնված և համընդգրկուն համաձայնագրի ստորագրումը Հայաստանից կպահանջի որոշ զիջումներ, չէր ընկալվում որպես սպառնալիք ազգային արժեքներին։

Ընտանիքին նվիրված տարում

Իշխանափոխությունից հետո տեղի ունեցավ մի պատահար, երբ ոստիկանները ծեծի ենթարկվեցին սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից, ընդ որում ոստիկանների վրա հաձակվողները մնացին անպատիժ։

Որոշ ժամանակ անց այդ շերտի վառ ներկայացուցիչը (ներկայացուցչուհին) սեփական կենսակերպի քարոզչությամբ հանդես եկավ խորհրդարանի ամբիոնից։ Միաժամանակ հասարակության մեջ սկսեցին խոսել նոր Քր.օր.-ի 197-րդ հոդվածի մասին, որով նախատեսվում է մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները ճնշելու համար։

Այս խորապատկերին բավական հատկանշական հնչեց Փաշինյանի քաղաքական զինակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լարա Ահարոնյանի հայտարարությունը երկսեռականների իրավունքների մասին։ Իմիջիայլոց, Փաշինյանը Ահարոնյանի մասին ասում էր, թե նա երեք երեխաների մայր է, հայկական ավանդական ընտանիքի ներկայացուցիչ, այնինչ ԶԼՄ-ները հրապարակեցին ճիշտ հակառակ տեղեկություններ այդ մադամի մասին։

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ արդեն հանդես են եկել բազմաթիվ փորձառու իրավագետներ, ներառյալ Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Նա հայտարարեց, որ բազմաթիվ թերություններ է տեսնում փաստաթղթում։ «Գիտեմ Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ ոմանց դիրքորոշումները, թե՝ ոչ, Սահմանադրությունը չի արգելում, ասենք, համասեռամոլների ամուսնությունը և այլն, չի արգելում երեխաների որդեգրումը: Բայց չմոռանանք, որ Սահմանադրությունն ամրագրում է մի բան` երեխաների իրավունքները առաջնահերթ պետք է պաշտպանվեն: Իսկ եթե մի իրավիճակում` կլինի ընտանիքի հետ կապված, կրթության ոլորրտում, թե ցանկացած այլ ոլորտում` խղճի, մտքի ազատության և այլն, եթե երեխայի լավագույն իրավունքները մենք առաջնահերթ չենք դիտարկում, ապա այդտեղ բազմաթիվ խնդիրներ ենք ունենալու: Իմ կարծիքով` այդ կոնվենցիան ենթակա չէ վավերացման»,-հայտարարեց Դանիելյանը։

Ցուցանշական է, որ Ստամբուլյան կոնվենցիան, որը համաձայն մի շարք գնահատականների՝ միտված է փլուզելու հայկական ավանդական ընտանիքը, խորհրդարանի վավերացմանն է ներկայացվելու հենց այն տարում, որը Հայ Առաքելական Եկեղեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրթերով հռչակել է Ընտանիքի տարի։

Основная тема:
Теги: