ԵՄ Խորհուրդը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին

Եվրամիությունը քննարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափերի մոտ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

ԵՄ-ն որոշում է կայացրել Թուրքիայի հետ ժամանակավորապես դադարեցնել Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները և անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից:

Բացի այդ, ԵՄ Խորհուրդն ընդունել է 2020 թվականի համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության կրճատման նախաձեռնությունը, ինչպես նաև կոչ է արել Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ իր գործունեությունը:

ԵՄ-ն ընդգծել է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի անօրինական գործողությունների վատ ազդեցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա և Անկարային կոչ է արել դադարեցնել հետագա գործողությունները` հարգելով Կիրպոսի ինքնիշխանությունն ու օրենքները:

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ ուղարկել է «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Ապա ժամանել է Թուրքիայի երկրորդ՝ «Յավուզ» նավը, ինչը Հունաստանը և Կիպրոսը սադրանք են համարում, տեղեկացնում է tert.am։

Основная тема:
Теги: