Խուզարկել և առգրավվել են համակարգիչը

Politica.am-ի տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։

ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։

Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։ Նրա այդ որոշմանը հետևել է Փաշինյանի կոչը՝ շրջափակել բոլոր դատարանների դռները, ապա հնչել սպառնալիք՝ վեթինգի ենթարկել բոլոր դատավորներին։

ՀՔԾ-ից Aysor.am-ին դեռևս ոչ հաստատում, ոչ հերքում են տեղեկությունը: