ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ
Նրանք, ովքեր վերապրել են ՀՀՇ-ի առաջին արշավանքը Հայաստանի վրա, հավանաբար կհիշեն, թե ինչ պատասխանեց Վանո Սիրադեղյանն այն հարցին, թե ինչպես կանայք կերակրեն իրենց երեխաներին համընդհանուր գործազրկության պայմաններում։ Նա խորհուրդ տվեց նրանց զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ երբ նրան հարցրեցին սեռական հատկանիշով քաղաքական կազմակերպություն կազմավորելու նպատակահարմարության մասին (խոսքը «Շամիրամ» կուսակցության մասին էր, որին ժողովուրդն անվանում էր ոչ այլ կերպ, քան ՆԳ նախարարի կանանց գումարտակ), ապա անմոռանալի Վանիկ Սմբատիչը պատասխանեց. «Լավ է բ…երը նստեն պառլամենտում, քան նրանց տղերքը»։
Հենց որ գիտության և կրթության նախարար Արայիկ Հարությունյանն անցավ իր պարտականությունների կատարմանը, անմիջապես ծառայողական աշխատասենյակում ընդունեց տրանսգենդերին և սրտահույզ ճառ արտասանեց այն մասին, որ մարիխուանա օգտագործողներ և հասարակաց տների այցելուներ կարող են լինել միանգամայն պարկեշտ և ապահովված մարդիկ։
Այնուհետ տրանսգենդերը ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից։ Իսկ ավելի ուշ նույն այդ ամբիոնից Փաշինյանի կուսակից Լարա Ահարոնյանը (կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավարը), ճառ արտասանելով մարտի 8-ի տոնակատարության առթիվ, «մեր մայրերին, քույրեին և դուստրերին» հավասարեցրեց ոչ ավանդական սեռական կողմնորոշման ներկայացուցչուհիներին։ Այդ կատեգորիային նա դասեց նաև երկրի սահմանամերձ շրջաններում ապրող կանանց։ Հասարակայնությունը ձևացրեց, թե չի լսել, ու լռեց։
Փաշինյանից առաջ պետության ղեկավարներից ոչ մեկի մտքով չի անցել հրապարակավ դատողություններ անել այն մասին, թե մարդ են արդյոք ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները, թե ոչ։ Հայաստանի նախկին ղեկավարներն այլ խնդիրներ ունեին, նրանք զբաղվում էին պետության գործերով։ Նախքան իշխանափոխությունը մեր երկրում վերոնշյալ հանրության ներկայացուցիչները չէին հարձակվում ոստիկանության բաժնի վրա, այնուհետ ծեծի ենթարկելով ոստիկաններին։ Իսկ Ոստիկանության ծառայությունը հեռուստաեթերով չէր ցուցադրում օպերատիվ տեսանյութ 9 մարմնավաճառների բռնելու մասին՝ այն բանի համար, որ նրանք իբր խմբեր են ստեղծել։
Տարաբախտ աղջիկներին լցրեցին միկրոավտոբուս, տարան ինչ-որ տեղ, իսկ տեսանյութը պտտեցին հեռուստաալիքներով։ Մի խոսքով, հիմարի տեղ են դրել բոլորին։ 9 «սիրո քրմուհիներից» բաղկացած այդ ի՞նչ խմբի մասին կարող է խոսք լինել, երբ մայրաքաղաքում կա մի ամբողջ զբոսայգի և էլի մի քանի զվարճավայրեր, ուր այցելում են ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչները։ Բայց մեր ոստիկանությունն այդ վայրերում չի երևում. կարող են ծեծել, իսկ միջազգային հանրությունը կնեղանա… Իշխանությունը վարում է մի քաղաքականություն, որի պարագայում ԼԳԲՏ խումբը վերածվել է ծանրակշիռ քաղաքական գործոնի, ոչ պակաս։
Իսկ մենք հիշեցնենք մի դրվագ Վազգեն Սարգսյանի ելույթից՝ 1999թ. հունվարին ՀՀԿ նախընտրական համագումարի ամբիոնից։ Նա ասաց. «Աղ ու հացի կատեգորիան քաղաքական կատեգորիա չէ։ Բայց հարազատությունն էլ քաղաքական կատեգորիա չէ, հայր և որդի հարաբերություններն էլ քաղաքական կատեգորիա չեն. ի՞նչ եք առաջարկում, ես դառնամ Պավլիկ Մորոզո՞վ։ Իսկ եթե աղանդներն ու հոմոսեքսուալիստները դառնան քաղաքական կատեգորիա՞։ Բայց եթե վաղը ամբողջ աշխարհը լցված լինի աղանդներով ու հոմոսեքսուալիստներով, ես նրանց պաշտպանել չեմ կարող։ Որովհետև ես դեմ եմ, որ քաղաքականության մեջ բացակայի բարոյականության սկզբունքը»։ Խորհրդարանում հնչած կրակոցներին մնում էր 10 ամիս, իսկ մինչ այն օրը, երբ աղանդներն ու արվամոլները կդառնային քաղաքական կատեգորիա՝ 20 տարի։ Սպարապետի խոսքերը մարգարեական գտնվեցին։
Օրերս Կինեմատոգրաֆիստների միությունը լքեցին մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը և նրա մայրը՝ ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Լյուդմիլա Սահակյանցը։ Որոշումն ընդունվեց ի նշան բողոքի՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում թուրքական և ադրբեջանական ֆիլմերի, ինչպես նաև տրանսվեստիտի ճակատագրի մասին վրացի ռեժիսորի ֆիլմի ցուցադրման դեմ։ Այդ ֆիլմը փառատոնում ստացավ «Արծաթե ծիրան» մրցանակ։ Երկու հոգու համարձակությունը բավականացրեց բողոքելու համար, մյուսները վախվորած լռեցին։
Խմբագիր եղած ժամանակ Փաշինյանը «Հայկական ժամանակի» էջերում հաճույքով ծաղրում էր «մտավորականություն» բառը, պնդելով, որ այդպիսի խավ մեր երկրում չկա, այլ կան իշխանության վախկոտ հաճկատարներ։ Ըստ երևույթին սխալվում էր, ոմանք դեռ դիմադրում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և ԼԳԲՏ հանրությանը քաղաքական գործոնի վերածելու համատեքստում ժողովրդին օտար արժեքներ պարտադրելու իշխանության փորձերին։