ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱՂԱԳՈՐԾԻ ՕՐԸ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԵՑ ՄԻ ՇԱՐՔ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ այն քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։
Մասնավորապես, տոնական միջոցառումներ տեղի ունեցան Արարատ և Վարդենիս քաղաքներում։ Միջոցառման շրջանակում ընկերության լավագույն աշխատողներին և աշխատանքի վետերաններին շնորհակալական պատվորգրեր և դրամական խրախուսումներ հանձնվեցին։
Ընկերության լավագույն աշխատակիցները պարգևատրվեցին Հանքագործների և մետաղագործների միության շքանշաններով։ Միջոցառումների շրջանակում կայացավ
«Քարերի տիրակալները» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված օրվա հերոսներին՝ հանքագործներին և մետաղագործներին։ Ներկաներին ներկայացվեց նաև ռեպորտաժ-հաշվետվություն վերջին հինգ տարիների ընթացքում Ընկերության կողմից Հայաստանում իրականացված սոցիալական ծրագրերի վերաբերյալ։
Միջոցառումները եզրափակվեցին տոնական ուրախ համերգներով՝ էստրադայի և հեռուստաշոուների հանրահայտ աստղերի մասնակցությամբ։
Միջոցառումներին ներկա գտնվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը, Արարատի և Գեգարքւնիքի մարզպետները, , ընկերության ղեկավարները, գործընկերները և կոլեկտիվը։
«Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության աշխատանքի տարիներին Հանքագործի և մետաղագործի օրը հազարավոր մարդկանց համար դարձել է մեծ ժողովրդականություն վայելող տոն՝ նրանց համար, ովքեր հավատարիմ են իրենց մասնագիտությանը և այդ ոչ հեշտ գործին, ովքեր հարգում ու կերտում են նոր ավանդույթներ, կերտում են իրենց և երկրի ապագան։ Շնորհավորում ենք Ձեր տոնը, հարգելի գործընկերներ և բարեկամներ։ Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ և՛ տանը, և՛ աշխատնքում»,- ասաց ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլին։
«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը»։
Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 505 մլն․ ԱՄՆ դոլարը։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանի Հանրապետությունում վերջին 10 տարվա ընթացքում կազմել են 8․5 մլն․ ԱՄՆ դոլար։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։