CNN-ը Երևանին ընդգրկել է ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների 20-յակում, որտեղ քիչ զբոսաշրջիկներ կան

Ամերիկյան CNN հեռուստաալիքը Երևանը ներառել է ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների 20-յակում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն լինում:

Հոդվածում նշվում է, որ Երևանի կենտրոնը արվեստի ստեղծագործությունների և խորհրդային ժամանակաշրջանի բլոկների վառ արտահայտված տարբերությունն է:

Հեռուստաալիքը օտարերկրացի զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ատրիբուտբերի և Էրեբունի պատմահնագիտական թանգարանում քաղաքի պատմության հետ, որտեղ ներկայացված են մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված ուրարտական քաղաքի ՝ Էրեբունի ամրոցի մշակույթը և պատմությունը:

Բացի Հայաստանի մայրաքաղաքից CNN-ի վարկանիշում ընդգրկվել են նաև այլ քաղաքներ ՝ Թբիլիսի (Վրաստան), Մինսկ (Բելառուս), Անկարա (Թուրքիա), Պլովդիվ (Բուլղարիա), Թուրին (Իտալիա), Օրանժ (Ֆրանսիա), Նորիջ (Անգլիա) և այլն, տեղեկացնում է News.am: