2019-07-24 17:29
Լրատվական գործակալություններ
Մնացականյանը հանդիպումներ է անցկացնում Թբիլիսիում
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ Վրաստանում տեղի էր ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը: