ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԳՈՐԾԱՐՔ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ

«Ողջ բռնաճնշիչ ապարատը զբաղված է նրանով, որ գործ է սարքում Սահմանադրական դատարանի նախագահի վրա»,- հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, հընթացս ենթադրություն արտահայտելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թերթի միջոցով Թովմասյանին առաջարկել է գործարքի գնալ, այն է՝ եթե Թովմասյանը հրաժարվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից, ապա նրա համար էլ նոր Հայաստանում տեղ կճարվի։

Բոզոյանը համարում է, որ իշխանությունը ՍԴ նախագահին առաջարկել է հետևել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրինակին։ «Այդ գլխավոր դատախազը գործ կբացի ցանկացած մարդու վրա, ում մատնացույց կանի վարչապետը»,- ընդգծեց քաղաքագետը։ Ըստ երևույթին, նոր Հայաստանում, որտեղ տիրում է մեկ անձի դիկտատուրան, տեղ կա միայն նրանց համար, ովքեր համակարծիք են դիկտատորի հետ

Իսկ եթե Թովմասյանը հրաժարվի հետևել Փաշինյանի հրահանգներին և առաջնորդվի միայն Սահմանադրությամբ ու օրենքներով, ապա այդ դեպքում, ինչպես հայտարարեց Փաշինյանի ամենամտերիմ զինակից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Սահմանադրական դատարանը ստիպված կլինեն փոխարինել ուրիշ մարմնով։ Հետաքրքիր է, ուրիշ ինչո՞վ։ Գուցե հասարակական ճաշարանո՞վ. վարչապետը, ինչպես հայտնի է, սիրում է ուտել, ընդ որում ուտում է շատ և հաճույքով, իսկ երկրում, որտեղ կա միայն երկու կարծիք (փաշինյանական և սխալ), օրենքներն ու դատարանները, իրոք որ, անհարկի շքեղություն են։

Основная тема:
Теги: