40 ազդեցիկ ավստրալացիներ միացել են «Արցախի ավստրալացի բարեկամներ» խմբին

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է «Արցախի ավստրալիացի բարեկամներ » խմբի ստեղծման մասին, որում ընդգրկված են 40 ազդեցիկ ավստրալացիներ:

Հայտարարությունն արվել է Արցախի Հանրապետությունից արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ պատվիրակության այցի ավարտին:

Մայիլյանը ողջունել է խմբի ստեղծումը ՝ վստահություն հայտնելով, որ նույն բարեկամական խումբը կստեղծվի նաև Արցախում և «կդառնա երկու երկրների միջև համագործակցության կարևոր ուղի»:

Խմբում ընդգրկվել են դաշնային նախարարներ և խորհրդարանականներ, Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը և նահանգի այլ խորհրդարանականներ, ինչպես նաև գիտնականներ, մի շարք կրոնական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, տեղեկացնում է News.am: