ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ՍՊԱՍԱՐԿԵՑԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3,2 ՀԱԶԱՐ ՈՒՂԵՎՈՐ

Օգոստոսի 4-ին՝ Երկաթուղայինի օրը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 3 292 ուղևոր, ինչը 63,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրին և Երևան-Սևան-Շորժան՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1 548 ուղևոր (աճը 2018 թվականի նկատմամբ կազմել է 8,2%), իսկ Սևանա լճի լողափներ՝ 1 416 ուղևոր (աճ 427,8%-ով):

Ավանդույթի համաձայն, «ՀԿԵ» ՓԲԸ-ն ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների։

Основная тема:
Теги: