2019-08-05 19:54
Լրատվական գործակալություններ
0
Հանդիպեցին Ստեփանակերտում
Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ է ժամանել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման շրջանակում: