Նիստը մեկնարկել է

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով:Նիստին հայկական կողմից մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Չոլպոն-Ատայից:

Մինչ նիստի մեկնարկը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվեցին և շրջեցին Իսիկ Կուլ լճի ափին:

Նիստը մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։

Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, նախատեսվում է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: