Արծրուն Հովհաննիսյան․ Ադրբեջանում ՀՀ քաղաքացի կա

Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի: Քիչ առաջ այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,– նշում է Հովհաննիսյանը` այլ տեղեկություններ չհրապարակելով:

Մինչ այդ ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին մոտ։ Սահմանախախտն, ըստ ադրբեջանական աղբյուրի, ՀՀ զինծառայող Արա Հայկի Ղազարյանն է։

Նշենք, որ մինչ այդ Արցախի զինված ուժերում Sputnik Արմենիային այս տեղեկությունները հրաժարվում էին մեկնաբանել։

Основная тема:
Теги: