Սերգեյ Բագրատյան. Եթե խնդիրները լուծված չեն, ի՞նչ շահագործման մասին է խոսքը

Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման բողոքի ակցիային է միացել ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա նշեց, որ Բաղրամյան 26 է եկել որպես պատգամավոր՝ ժողովրդի կողքին լինելու համար:

Դիտարկմանը, թե ի՞նչ դիրքորոշում ունի հանքի շահագործման մասով, Բագրատյանն ասաց.

«Առնվազն Արփա-Դարբ-Որոտան գետերի մասով ծրագիրը թերի է: Սա ընդունել են և, փորձագետները, և Լիդիանի ղեկավարը: Եթե այս խնդիրները լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը: Միայն դա բավարար է, որ չշահագործվի»:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Ամուլսարի հարցով Բաղրամյան 26-ում քննարկում է անցկացնում Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների, հյուրանոցների տերերի հետ: Դրան զուգահեռ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ հանքի շահագործման:

Основная тема:
Теги: