2019-08-27 19:59
Լրատվական գործակալություններ
Գագիկ Ասլանյանը կմասնակցի «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին
Ռուսաստանի Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում անցկացվող ավիատիեզերական ցուցահանդեսին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Գագիկ Ասլանյանի գլխավորած ՀՀ ԶՈՒ ավիացիայի աշխատանքային խումբն արդեն մեկնել է ՌԴ։
ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը Ժուկովսկիում (ՌԴ) կմասնակցի «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին, կուսումնասիրի ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան և շուկան, մասնագիտական եզրակացություն կկազմի` նախնական բանակցություններ վարելու, ինչպես նաև ինքնաթիռներով ճանաչողական թռիչքներ կատարելու համար, տեղեկացնում է armeniasputnik.am-ը: