Երևան–Բաթումի միկրոավտոբուս է վթարվել

Գիշերը Թբիլիսիի մոտակայքում Երևան–Բաթումի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել։

Ինչպես նշվում է Հայաստանում Վրաստանի դեսպանության Facebook–յան էջում, այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

«Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։ ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով», – նշվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլ քարտուղար Ալինա Նիկողոսյանի Facebook–յան էջում, տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։

13 հոգի տեղափոխվել են Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

«Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում», – նշվում է Նիկողոսյանի գրառման մեջ, տեղեկացնում է newsarmenia.am։