Ի ՄՏԱՊԱՀՈՒՄ ԱԶԵՐՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ. ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ք ՆՈՒՅՆԻՍԿ ԾՊՏՈՒՆ ՀԱՆԵԼ ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանական Vzglyad.az կայքը հոդված է հրապարակել «Ադրբեջանի մարգարիտը՝ Շուշան. դատարկ, ամայի, ավերված» վերնագրով։ Հեղինակը՝ Քերիմ Սուլթանովը Youtube ալիքով դիտել է Ստավրոպոլի երկրամասի բնակիչ, ծնունդով արցախցի Հարություն Հակոբյանի տեսահոլովակը, որում ցուցադրված են հայկական երկրամասի գեղատեսիլ վայրերը, այդ թվում Շուշիի համայնապատկերները, և որոշել է օպուս հղանալ վերոնշյալ վերնագրով։

Դժվար է ասել, թե ինչն է դրա մեջ ավելի շատ. բացահայտ հիմարությունները, ակներև տգիտությունը, պրիմիտիվ պաթոսը, թե՞ փուչ պարծենկոտությունը։ Եվ չնայած մենք սովորաբար անտեսում ենք ադրբեջանցի լրագրողների այդօրինակ մղումները, այս անգամ ցանկություն առաջացավ պատասխանել։ Քանի որ խոսքը Շուշիի՝ սրբազան քաղաքի մասին է, որն այնքան մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Քաղաքի, որը վաղուց դարձել է հայոց պատմության մարմնացումը։ Ու նաև այն պատճառով, որ երբեք չի խանգարի հիշեցնել հայտնի ճշմարտությունները նույնիսկ նրանց, ովքեր իրենց ողջ քարոզչությունը կառուցում են ստի և փաստերի նենգափոխման վրա։

Եվ այսպես, ինչո՞ւմ է մեղադրում Արցախի ղեկավարությանը Սուլթանովը, որի հոդվածից բառացիորեն ծորում է անզոր կատաղությունը Արցախի վերածննդի ակներև հաստատումից՝ ի հակակշիռ ադրբեջանական քարոզչության պնդումների։ Դե, ընդհանուր առմամբ ոչ մի ինքնօրինակ բան նրա օպուսում չկա. տեսահոլովակի Շուշիին նվիրված մասում տեսնելով ընդամենը «կիսաքանդ ու հրկիզված տներ», նա վրդովված հարց է տալիս. ինչո՞ւ, իբր, բացարձակապես ոչինչ չի արվում Շուշին վերականգնելու համար։ Եվ նշում է, իր կարծիքով, երկու պատճառ. միջոցների բացակայությունը և անվստահությունն այն բանում, որ քաղաքը միշտ պատկանելու է հայ ժողովրդին։ Ըստ Քերիմի, հայկական կողմը հարկ չի համարում վերականգնել Շուշին այն պատճառով, որ գիտի. ադրբեջանական քաջարի բանակը շուտով «կազատագրի» այն։

Հետ համոզել Սուլթանովի նմաններին, որոնց եզրահանգումներն ու դատողությունները հիմնվում են ազերքարոզչության հեքիաթների վրա, որի մասն են կազմում հենց իրենք, անիմաստ է։ Այդ թվում նաև այն պատճառով, որ այդ լրագրող կոչեցյալները նույնիսկ տարրական գիտելիքների չեն տիրապետում իրենց խզբզոցի առարկայի մասին, կամ էլ հակառակը, ամեն ինչ գերազանց գիտեն, բայց ապուշ են ձևանում։ Օրինակ, ձևացնում են, թե իրենց հայտնի չէ XX դարում Շուշիում տեղի ունեցած հայկական ջարդերի մի քանի փուլերի մասին, որոնցից վերջինը դարձան 1920 թվականի մարտի դաժանագույն կոտորածը և քաղաքի հայկական թաղամասերի ոչնչացումը հրկիզումով։ Կամ այն մասին, որ հենց հայկական զանգվածն էր կազմում Շուշիի առավել զարգացած ու քաղաքակիրթ շերտը, որը ոչնչացնելուց հետո Կովկասի մշակությային-կրթական մայրաքաղաքը վերածվեց հետամնաց, կեղտոտ ու գարշահոտ թուրքական գավառի։ Հենց այդ մասին է Օսիպ Մանդելշտամի «Ֆայտոնչին» հանրահայտ բանաստեղծությունը։ Հենց այդ մասին էր վկայում նրա կինը՝ Նադեժդա Մանդելշտամը, որը պոետի հետ Շուշի այցելեց 1931 թվականին, արյունոտ իրադարձություններից 11 տարի անց։

Խորհրդայնացումից հետո 70 տարի շարունակ տառապում էր Շուշին ադրբեջանական գերության մեջ։ Այդ խաղաղ և ստեղծարար տարիներին հայկական մասն այդպես էլ լիովին չմաքրվեց սարսափելի հրդեհի և երբեմնի հիասքանչ շինությունների հետքերից։ Քաղաքը հայտարարվեց արգելոց, բայց միայն դրա արևելյան՝ ադրբեջանական մասը։ Մնացած հայկական հուշարձանները ոչ միայն պարզապես չընդգրկվեցին պահպանվող օբյեկտների ցանկում, այլև կանխամտածված ոչնչացվում էին։ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը արժանի համարեց միայն շարունակել Շուշիի ահռելի հայկական ժառանգության ոչնչացումը և կառուցապատել ինքնօրինակ քաղաքը անդեմ, տիպային հինգհարկանիներով։ Եվ նաև՝ առավելագույնս փոփոխել ժողովրդագրական պատկերը հօգուտ իրեն։ Պահպանված հայկական բնակչությունը վերջնականապես վտարվեց Շուշիից 1988 թվականի մայիսին։

Բայց սուլթանովներին այդ ամենը դժվար թե հետաքրքրում է, քանզի չի տեղավորվում ազերքարոզչության առասպելների մեջ։ Հենց դրա համար էլ նրանք ճոճում են ստվարաթղթե թրերն ու «զայրալից» բացականչում. ինչո՞ւ, իբր, քաղաքն առ այսօր վերականգնված չէ։ Մոռանալով նաև այն մասին, որ շատ բան է ավերվել ընդամենը 27 տարի առաջ, երբ պատերազմի տարիներին Շուշին վերածվեց կրակակետի, որտեղից անողորմաբար գնդակոծում էին Ստեփանակերտը։ Երբ Ղազանչեցոց հոյակերտ Ամենափրկիչ տաճարը լի էր զինամթերքով ու արկերով. ադրբեջանցիները գերազանց գիտեին, որ հայերը երբեք չեն գնդակոծի իրենց մարգարիտը։

Այո, Արցախի Հանրապետությանը, որը Հայաստանի հետ մեկտեղ շրջափակման մեջ է ահա արդեն ավելի քան քառորդ դար և զարգանում է Ադրբեջանի կողմից մշտական պատերազմական սպառնալիքի պայմաններում, չեն բավականացնում միջոցները, որպեսզի վերջնականապես վերածնի Շուշին։ Դրա հետ մեկտեղ, շնորհիվ համայն հայության ջանքերի, քաղաքը վերջին տարիներին բառացիորեն վերակենդանացել է։ Բացի որոշ նշանակալի շինությունների վերականգնումից, ինչպիսին է հենց նույն Ղազնչեցոց տաճարը, այստեղ արդեն աշխատում է հանրապետության վարչական կառույցների մի մասը. Մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարությունը, օմբուդսմենի գրասենյակը, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Գործում է 5 թանգարան և մշակութային այլ կենտրոններ, այդ թվում բացառիկ Երկրաբանական թանգարանը, որի հավասարը դժվար թե լինի Ադրբեջանում։ Շուշիի իշխանությունները պլանաչափ կերպով իրականացնում են հայ ժողովրդի մշակութային-կրթական կենտրոնի նախկին կարգավիճակը քաղաքին վերադարձնելու ծրագիրը։ Եվ ապրում են այնտեղ ոչ թե «անջատողականներ ու զավթիչներ», ինչպես երևում է բաքվեցի վայ-լրագրողի աչքին, այլ Ադրբեջանից եկած փախստականներ, որոնք փրկվել են ցեղասպանությունից ու ջարդերից արդեն XX դարավերջին։ Այո, նրանք ծանր կյանքով են ապրում։ Բայց փոխարենը՝ անվտանգության մեջ, իրենց հայրենիքում, իրենց հողի վրա։ Իրենց բանակի պաշտպանության ներքո։

Այդ ամենը, թեպետ, իսկապես վեր է սուլթանովների ըմբռնումից, որոնք չեն դադարում լոկ խղճալի հեծեծալ Շուշիի կորստի առնչությամբ և նաև սպառնալիքներ տեղալ Արցախի ժողովրդի հասցեին։ «Այն, թե ինչպես են հայերը «սիրում» Ղարաբաղը և որքանով են պատրաստ «մեռնել» հանուն նրա, պերճախոս ցույց տվեց ադրբեջանական բանակի զանգվածային գրոհը Լեռնային Ղարաբաղի վրա 2016 թվականի ապրիլին։ Հայերը փախչում էին նույնիսկ Շուշիից, ընդհուպ մինչև Երևան։ Նրանցից շատերն այդպես էլ չվերադարձան»,-գրում է հոդվածի հեղինակը, չգիտակցելով, որ այդպիսի ճառախոսությամբ նույնիսկ ավագ սերնդի իր հայրենակիցների մեջ հիշողություններ է արթնացնում այն մասին, թե ինչպես էին հենց իրենք ճողոպրում Շուշիից Պաշտպանության բանակի գրոհի առաջին իսկ նշանների ժամանակ։

Եթե Սուլթանովը երիտասարդ է, նրան խորհուրդ կտանք դիմել այդ խայտառակ փախուստի մասնակիցներին, եթե իհարկե նրանք համաձայնեն կիսել իրենց հիշողություններն այն մասին, թե ինչպես գլխապատառ փախան հայկական բերդաքաղաքից, որի գրավումն անիրագործելի է թվում ցանկացածին, ով ծանոթ է Շուշիի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններին։ Մեր կողմից կարող ենք լուսավորել բաքվեցի լրագրողին ու իր ցեղակիցներին այն մասին, որ հայ զորավարների տաղանդի և հայ զինվորների հերոսականության շնորհիվ մշակված ու իրականացված ազատագրման գործողությունը ներառվել է համաշխարհային առաջատար բազմաթիվ բուհերի ռազմարվեստի դասագրքերում։

Իսկ թե ինչպես են հայերը սիրում Արցախը, կարողանում մարտնչել և որքանով են պատրաստ մեռնել հանուն նրա, հեշտ է իմանալ, նայելով ազատագրված քաղաքում արված առաջին կադրերը, որտեղ հրճված հայ մարտիկները տանկերով մտնում են քաղաք, որն իրենք վերադարձրեցին օրինական տիրոջը, իրականացնելով ժողովրդի նվիրական երազանքը։ Իսկ պղծված, բայց առաջվա պես հիասքանչ Ամենափրկիչ տաճարում աղոթք էր հնչում առ Աստված, որի օգնությամբ իրականացավ այդ մեծ Հաղթանակը։ Այդ օրվանից ի վեր ամեն տարի մայիսի 8-ին ազատամարտիկները հավաքվում են Հունոտի կիրճի հայտնի սարահարթում, որպեսզի հիշատակեն իրենց զոհված ընկերներին և կրկին մտաբերեն այն պատմական օրվա բոլոր մանրամասները։ Նրանք անում են դա ահա արդեն ավելի քան 25 տարի և կանեն մինչ ի մահ։ Նրանցից հետո սարահարթում կհավաքվեն իրենց զավակներն ու թոռները, սերնդեսերունդ փոխանցելով ասքը Շուշիի ազատագրման մասին

Եվ բնավ պատահական չէ, որ քաղաքում առաջին հերթին վերականգնվեց ճերմակ եկեղեցին՝ Ղազանչեցոց Ամենափրկիչը, որի աշտարակներին կրկին վերադարձան պահապան հրեշտակները։ Վերածննդի խորհրդանիշները, որը սկսվել է, շարունակվում է և անպայման ավարտին կհասցվի, որքան էլ Բաքվում ջանան հակառակը ներկայացնել։