Դեսպանը խոսեց Իրանի հետ առևտրային հարաբերությունների մասին
Հայաստանը ոչ վատ առևտրային սալդո ունի Իրանի հետ։ Այն նկատելիորեն ավելի լավն է, քան մեր հարևաններինը։ Այս մասին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ին կայացած նիստում հայտարարեց Իսլամական Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը։
Ընդ որում, նա նշեց, որ Իրանի հետ առևտրային շրջանառությունը համեմատաբար բարձր չէ, սակայն ներկայիս իրավիճակում չի էլ կարող ավելին լինել։ «Իրանի ողջ տնտեսական քաղաքականությունը արտաքին աշխարհին դիմադրելու քաղաքականություն է։ Պաշտոնական մակարդակով Իրանում բացահայտ հայտարարվում է, որ իրենք պետք է որքան հնարավոր է շատ արտահանեն և որքան հնարավոր է քիչ գնեն, բերեն որքան հնարավոր է շատ կապիտալ և որքան հնարավոր է քիչ դուրս բերեն։ Նույնիսկ Մեքքա ուխտագնացության ժամանակ հավատակիցների համար նվերները խորհուրդ է տրվում գնել տանը, ոչ թե արտասահմանում»,- նկատեց դեսպանը։
Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանին հաջողվում է Իրան բավական մեծ ծավալով ապրանք արտահանել։ «Այսպես, 2018թ․, ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների, Իրան արտահանումը կազմել է 94 մլն դոլար, ներկրումը՝ քիչ պակաս՝ 270 մլն դոլար»,- ընդգծեց Թումանյանը։ Բացի այդ, դեսպանի խոսքով, հայկական արտահանման համար նոր հեռանկարներ են հայտնվել Իրանի հետ Եվրասիական միության համաձայնագրի շնորհիվ: Դեսպանը հավելեց, որ համաձայնագիրը նախատեսում է սակագների իջեցում և 862 ապրանքների համար մաքսային գործընթացների թեթևացում:
«Դրանցից 362-ն իրանական շուկայում ԵԱՏՄ ապրանքներն են և 500-ը՝ հակառակը: Իհարկե, Իրանն ավելի շատ առևտրային խմբեր ունի, սակայն ԵԱՏՄ-ն ևս առավելություններ է ստացել մի շարք ապրանքների համար: Այդ 362-ի թվում կա 10-12 ապրանք, որոնք առաջարկել է ՀՀ կառավարությունը»,- նկատեց դեսպանը: Թումանյանը հայտնեց նաև, որ Հայաստանի համար շահավետ ապրանքներից Իրանը կնվազեցնի հանքային ջրի, լիմոնադի, շոկոլադի և այլ ապրանքների համար մաքսատուրքերը: Դեսպանի խոսքով՝ առավելություններ կստանա նաև տեքստիլ արտադրանքը:
«Ոսկերչական արտադրանքի համար Իրանը մաքսատուրքերը չի նվազեցրել, սակայն վերացրել է ոչ սակագնային սահմանափակումները: Մասնավորապես, Իրանում մաքսային ճանապարհով հնարավոր չէ ավելի քան 150 գրամ ոսկերչական արտադրանք տեղափոխել: ԵԱՏՄ երկրների համար այդ սահմանափակումը կհանվի»,- հավելեց դեսպանը, տեղեկացնում է News,am-ը: