Ո՞Վ Է ՈՒՄ ՆՍՏԵՑՐԵԼ

Ահա այսպիսի անսպասելի հարց ծագեց ինձ մոտ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ պարզվեց ակնհայտը. ՔԴՕ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանք, չի համապատասխանում նախագահի ֆունկցիոնալ անձեռնմխելիության մասին ՀՀ Սահմանադրության հոդվածին։

Իհարկե, իշխանության կուսակցութունը սգի մեջ է։ Այն տենդագին կփորձի ինչ-որ բան հորինել, որպեսզի արդարացնի Քոչարյանի նկատմամբ քրեական հետպնդման ՍԴ-ի կողմից փաստացի ընդունված հակաօրինականությունը, բայց դժվար թե ինչ-որ բան ստացվի։ Եվ կարծում ենք, որ Ռ.Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 12-ին նշանակված առաջիկա նստում երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը կփոխվի։ Եթե դա տեղի չունենա ավելի շուտ. չէ՞ որ ՍԴ որոշումը համապատասխան, անմիջականորեն բխող հետևանքներով պարտադիր է բոլորի համար, և դատարանի նիստին սպասելը սկզբունքորեն ամենևին էլ պարտադիր չէ

Այստեղից էլ առաջացավ հարցը. ըստ էության, ո՞վ է ում նստեցրել։ Այո, առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին։ Բայց միայն առաջին հայացքից։ Ռոբերտ Քոչարյանն իր կյանքի ընթացքում այնպիսի փորձությունների միջով է անցել, որ նրա համար դա մոծակի խաթոց է։ Այո, տհաճ է։ Մտատանջություն է մերձավորների համար։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ վաղ թե ուշ անօրինությունը կդադարի, և Քոչարյանը ազատության մեջ կհայտնվի ավելի կոփված և ավելիիմաստնացած։

Իսկ այ ՓաշինյանըԻրականում հենց Քոչարյանն է «նստեցրել» Փաշինյանին։ Եվ պինդ է նստեցրել։ Քանզի Փաշինյանն իր համառության պատճառով մշտապես մեծ ջրափոսի մեջ է նստում «Քոչարյանի գործով» և ոչ մի կերպ չի կարողանում դրանից դուրս գալ։ Այդ գործը նրա համար ասես ճահիճ լինի. որքան ավելի է թպրտում սեփական ինքնասիրությունը բավարարելու փորձերով, այնքան խորն է նրան կլանում անօրինության ճահիճը, որի համար նա վաղ թե ուշ, բայց դաժանորեն պատասխան է տալու։

Վարչապետի պատվերով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող անօրինությունների վկայությունն են և՛ գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցների բովանդակությունը, և՛ անցանկալի դատավորների հետապնդումները, և՛ դատարանների շրջափակման հակասահմանադրական ակցիայի կազմակերպումը, և՛ նրանց գործունեության խոչընդոտումը, ինչը փաստացի գործադիր իշխանության անթաքույց ճնշում է դատականի վրա և, հետևաբար՝ սահմանադրական կարգի տապալում, որը հիմնված է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բաժանման սկզբունքի վրա։ Ե՛վ Քոչարյանի կալանքը, կիրառված ի հակասություն Սահմանադրության, չենք խոսում արդեն ամենաանհեթեթ մեղադրանքի մասին՝ անհեթեթ հոդվածով

Մինչդեռ ՍԴ որոշումը դա դեռ ծաղիկներն են։ Անխուսափելիորեն կլինեն նաև այլ որոշումներ, որոնք միանշանակորեն կվկայեն Քոչարյանի հետապնդման պատվիրված, քաղաքական բնույթի մասին։ Կլինեն և՛ Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի կարծիքները, և՛ շատ ու շատ ուրիշներՌ.Քոչարյանի հետապնդման քաղաքական բնույթն ակներև կդառնա բոլորի համար, և ողջ այդ գործընթացը ահռելի բիծ կլինի մեր պետության հեղինակության վրա, անխուսափելի հետևանքներով, որոնք արդեն այսօր զգացնել են տալիս իրենց, բայց այնուհետ շատ ավելի ակնբախ կդառնան։ Իսկ այդ ողջ խայտառակության գլխավոր մեղավորը կլինի դըմփ-դըմփ-հու-վարչապետը

Մյուսներից ի՞նչ պահանջես։ Դե, դատավոր Արմեն Դանիելյանը, որը որոշումներ է կայացնում՝ չլսելով պաշտպանող կողմի փաստարկները, հրաժեշտ կտա դատավորի պատմուճանին։ Դե, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը, որին դատարանը մեղավոր ճանաչեց Ռ.Քոչարյանի նկատմամբ անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելու մեջ, որպես իրավախորհրդատու աշխատանքի կտեղավորվի Սորոսի հիմնադրամում։ Դե, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքի կանցնի որպես փաստաբան, իսկ Սահմանադրական դատարանի կիսակայացած անդամ Վահե Գրիգորյանը ստաժավորման կմեկնի Անգլիա, որպեսզի իր անտեղյակությամբ ու ծախվածությամբ չվարկաբեկի Սահմանդրական դատարանի դատավորի կարգավիճակը։

Իսկ այ ՓաշինյանըԵկեք պարզապես լռենք։

Основная тема:
Теги: