Մայիլյանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը Հայաստանի և Արցախի հարաբերությունների դիսոնանսի մասին

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը լրագրողներին հայտնեց, որ Հայաստանի և Արցախի հարաբերոըւթյուններում լուրջ խնդիրներ չկան։

«Պարոն Փաշինյանն օգտագործել է «դիսոնանս» բառը։ Նա նաև ասել է, որ 2020 թվականից, ընտրություններից հետո, բոլոր դիսոնանսները կվերածվեն։ Այսինքն, որևէ լուրջ խնդիր չեմ տեսնում»,– ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Nouvelle d'Arménie պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի իշխանությունները երկար ժամանակ աշխատել են Հայաստանի նախկին կառավարության հետ` բոլոր հետևանքներով հանդերձ։ Այդ իսկ պատճառով, երբ այսօր երկրում նոր իշխանություն է, որոշ հարցերում դիսոնանս կա, որի վերացման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։ Դրան հասնելու լավագույն եղանակն Արցախում խորհրդարանական և նախագահական առաջիկա ընտրություններն են, որոնք կանցկացվեն ազատ և ժողովրդավար կերպով, և դրանց արդյունքները կվերացնեն առկա դիսոնանսը։

Մայիլյանի խոսքով, Հայաստանրի և Արցախի փոխհարաբերությունները նորմալ զարգանում են, մասնավորապես, արտաքին քաղաքականությունում առկա է սերտ գործակցություն նախարարների և նախարարությունների մակարդակով։

«Մենք վերջերս խորհրդակցությունների պլան ենք ստորագրել, որոնցով էլ առաջնորդվում ենք, և ինստիտուցիոնալ բնույթ ենք հաղորդել մեր հարաբերություններին մինչև 2020 թվականի վերջ»,– նշել է Մայիլյանը, տեղեկացնում է Newsarmenia.am։