2019-09-10 13:21
Լրատվական գործակալություններ
Թումո. Հաջորդ կայարանը Ճապոնիա
Նախօրեին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է կնքել «Gakken Publishing»-ի հետ։ Կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ճապոնիայի առաջատար հրատարակչական և կրթական ընկերություններից մեկը կզբաղվի «Թումո Տոկիոյի» մեկնարկային աշխատանքներով:
«Հաջորդ կայարանը... Ճապո՜նիա: Կհանդիպենք ռոբոտների, մանգայի և սակուրայի երկրում»,- նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է Panorama.am-ը։