Երևանում սկսվել է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստները, բնապահպանները, հասարակ քաղաքացիները մտադիր են Ազգային ժողովի այգուց երթ սկսել՝ ի պաշտպանություն Ամուլսարի։

         

 Հիշեցնենք, որ բնապահպանների և հասարակության կարծիքները Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակման հարցով բաժանվել են՝ մի մասը երկրի ղեկավարության հետ միասին պնդում է, որ անհրաժեշտ է «Լիդիանին» թույլ տալ գործարկել հանքավայրը՝ համաձայն նախկին իշխանությունների տված լիցենզիայի։ Մյուս մասը, և առաջին հերթին Ջերմուկի բնակիչները, որոնց անմիջական հարևանությամբ գտնվում է հանքավայրը, դեմ են հանդես գալիս։ Բնապահպանները կարծում են, որ հանքավայրի մշակումն իր մեջ Հայաստանի բոլոր գետերն ու Սևանա լիճը վարակելու պոտենցիալ սպառնալիք է պարունակում, և վնաս է հասցնում Ջերմուկ հանգստավայրին։

Մաժամանակ, գոյություն ունեն բազմաթիվ տվյալներ այն մասին, որ հանքավայրում ոսկին շատ աննշան մաս է կազմում։ Հակառակը, խորհրդային տարիների արշավախմբերը հանքավայրում հայտնաբերել են ոչ թե ոսկի, այլ՝ ուրան, տեղեկացնում է News.am։