Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև հայտարարեցին նրանք։

«Քանի որ տիկին Դանիբեկյանը որոշեց ճշմարտությունը ստորադասել սեփական ամբիցիաներին, կարիերային, որոշեց  չասել՝ ոչ ամենաթողությանը, նպաստեց, որ դատական համակարգը դառնա հաշմանդամ, կառավարելի իշխանությունների  կողմից, մենք՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներս,  հայտարարում ենք անժամկետ նստացույց»,- հայտարարեց աջակիցներից մեկը։