Երևանում մեկնարկել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Ամուլսարի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում մեկնարկել է հանրահավաք Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ, տեղեկացնում է News.am:



Հանրահավաքն ընթանում է Ֆրանսիայի հրապարակում, որից հետո տեղի կունենա քայլերթ: Հանրահավաքին մասնակցում են բնապահպանական և քաղաքական տարբեր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ներկաները ողջունել են Ջերմուկի և Գնդեվազի աշակերտներին, որոնք այսօր չեն գնացել դպրոց՝ ի նշան բողոքի: Ակցիայի շրջանակում տեղի են ունեցել հանրահավաքներ, հեծանվարշավ, մոտոարշավ և քննարկումներ:

«Հայկական բնապահպանական ճակատ»-ի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը իրազեկել է ներկաներին Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի ընթացքի և ներկայիս իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները երկրի կառավարությանը վերջնաժամկետ էին տվել մինչև սեպտեմբերի 20-ը՝ այդ օրը հռճակելով որպես բնապահպանական մոբիլիզացիայի օր: Կառավարությունը համարում է, որ չկան հիմքեր «Լիդիան» ընկերությանը հանքը շահագործելու արգելքի համար: Բնապահպանները ներկայացնում են բազմաթիվ փաստարկներ վտանգների վերաբերյալ, ընդ որում՝ ամբողջ տարածաշրջանի համար, և պնդում են, որ հանքի շահագործման թույլտվությունը տրվել է խախտուներով: