Պոմպեո․ ԱՄՆ-ը ձգտում է խուսափել Իրանի հետ պատերազմից

Միացյալ Նահանգները ձգտում են խուսափել Իրանի հետ պատերազմից, և Պարսից ծոցում լրացուցիչ զորքի տեղակայումը նախատեսված է «զսպման և պաշտպանության» համար, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ Պոմպեոն հայտարարել է, որ վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրականացնի գործողություններ, եթե զսպմանն ուղղված այդ միջոցառումները հաջողության չհասնեն, և Իրանի բարձր ղեկավարությունը դա շատ լավ է հասկանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը որոշել է Սաուդյան Արաբիա ուղարկել լրացուցիչ զորք Էր Ռիադի նավթային ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման ֆոնին:

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան մեղադրել են տեղի ունեցածում Իրանին, որը հերքում է իր մեղքը, տեղեկացնում է News.am: