ՀԿԵ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՊԱՐԳևԱՏՐԵԼ Է ՀՀ ԱԻՆ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն սեպտեմբերի 21-ին Վանաձորում շնորհակալագրեր և անվանական ժամացույցներ է հանձնել հուլիսի 29-ին Թումանյան կայարանում տեղի ունեցած հրդեհի մարման և վագոնների ռելսերից դուրս գալու հետևանքներր վերացման աշխատանքների ժամանակ աչքի ընկած Հայաստանի ԱԻՆ-ի աշխատակիցներին:

Ս.Վալկոն շնորհակալություն հայտնեց փրկարարներին գրագետ գործողությունների և վնասների նվազագույնի հասցնելու համար: Նա նաև շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց բարի ծառայություն առանց արտակարգ իրավիճակների: