2019-09-24 19:58
Լրատվական գործակալություններ
Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար: Մեծ պատիվ է լինել նրա կողքին, անձամբ հանձնել այս բարձր պարգևը», տեղեկացնում է News.am-ը։