«Կոմիտաս-150» արծաթե հուշադրամ

Կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ լրատվական ծառայությունից, դիմերեսին Կոմիտաս Վարդապետի գծանկարներն են, հատվածներ «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891 թ.)` հայկական և եվրոպական նոտագրությամբ:

Դարձերեսին Կոմիտաս Վարդապետի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքի (ճարտարապետ` Հ. Աբգարյան) ուրվագիծը, կռունկի, հայկական և եվրոպական նոտաների ոճավորված պատկերներ: