2019-10-03 15:14
Լրատվական գործակալություններ
Սասուն Միքայելյան. Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում
Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։
Ճշգրտմանը՝ դատապարտելի է արդյոք նախկին նախարարի հասցեին իր գործընկերոջ՝ «պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները» արտահայտությունը, Սասուն Միքայելյանը պատասխանեց.
«Դատապարտելի է։ Անդրանիկ Քոչարյանն իմ ընկերն է։ Եթե նման բան է ասել, իր փոխարեն ներողություն եմ խնդրում», տեղեկացնում է aysor.am-ը։