ՍԻՐՈՒՇՈՆ ՆՈՐ ԵՐԳ Է ԳՐԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երգչուհի Սիրուշոն ներկայացրել է իր գրած «Vision» երգը։

 


«Այս երգը գրել էի որոշ ժամանակ առաջ։ Ամերիկայում ձայնագրությունների արդյունքում ստեղծված երգերից մեկն է։ Շուտով մի քանի նոր նախագիծ եմ ներկայացնելու, մինչ այդ կիսում եմ «Vision»-ը ձեզ հետ»,– Instagram–ի իր էջում գրել է նա։

Երկրպագուներն անմիջապես արձագանքել են նրա գրառմանը։ «Ֆանտաստիկ է։ Վերջապես, անհամբեր սպասում էի նոր երգի։ Ինչպես միշտ, հիանալի աշխատանք»,– գրել են նրանք։

Sputnik Armenia