1 ՐՈՊԵՆ՝ 3 ՄԲ. ՎԻՎԱ-ՄՏՍ-ՈՒՄ ՆԵՐՑԱՆՑԱՅԻՆ ՐՈՊԵՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԴԱՐՁՆԵԼ ՄԵԳԱԲԱՅԹԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր՝ 1 րոպեն փոխանակելով 3 ՄԲ-ի:

Փոխանակման համար պետք է մուտք գործել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելված՝ սմարթֆոնից: Հավելվածը հասանելի է «Play Store»-ում և «App Store»-ում:

Փոխանակման գինը՝ 200 դրամ:

Ներցանցային րոպեները ՄԲ-երի փոխանակելու համար անհրաժեշտ է նվազագույնը 100 րոպե: Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:

Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտ, իսկ հետվճարային բաժանորդները ՝մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#: Այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:

Ներցանցային րոպեները մեգաբայթերի փոխանակման համար հաշվին բավարար գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից: Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում:

Основная тема:
Теги: