2020-06-04 14:27
Սեփ․Տեղ․
ՀԿԵ ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ՋԵՐՄԱՔԱՐՇԻ ԲՈՑԱՎԱՌՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
Հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 2862-րդ կմ-ին (Էջմիածին կայարանի հարևանությամբ) բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը: Հրդեհը մարվել է, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:
Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել:
Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման:
ՀԿԵ-ն շնորհակալություն է հայտնում ԱԻՆ-ի աշխատակիցներին` արագ արձագանքելու և արդյունավետ օգնության համար:
Դեպքի պատճառները տեխնիկական են: Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո: