Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին Կառավարության որոշումը որևէ առնչություն չունի համավարակի կանխարգելման հետ: Դա ունի քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի թույլ չտալ՝ քաղաքական ակցիաներ, բողոքի ցույցեր, քանի որ Կառավարությունը լավ հասկանում է, որ իր դեմ կուտակված է բավականին մեծ դժգոհություն, դրա համար էլ սահմանափակում են քաղաքական ընդդիմության գործիքակազմի կիրառումը. Tert. am-ի հետ զրույցում նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, Եվրոպայի խորհուրդը և այլ կառույցներ քննադատել են այն իշխանություններին, որոնք համավարակը օգտագործում են քաղաքական ընդդիմության դեմ բռնաճնշումներ իրականացնելու և քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը սահմանափակելու համար»:

Նշենք, որ օրեր առաջ Արթուր Ղազինյանը քրեական գործ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ սպասում են դատախազության արձագանքին, նրա կարծիքով, հայցը կուղարկվի ՀՔԾ, իրենք հետամուտ են լինելու քրեական գործ հարուցվելու ընթացքին.

«Այն իր մաշտաբներով կլինի աննախադեպ քրեական գործ, որտեղ կտրվի անբողջական գնահատական իշխանությունների կողմից համավարակի դեմ ուղված գործողությունների օրինաչափությանը և համարժեքությանը: Կտրվի ամենակարևոր հարցի պատասխանը՝ ժողովո՞ւրդն է մեղավոր, թե՞ իշխանությունը: Խնդիրը այն է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված տեղեկատվությունը 90 տոկոսով տրամադրվել է Առողջապահության նախարարի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Մենք տվել ենք հաղորդում՝ կյանքի և առողջության ոլորտին վերաբերող տեղեկատվությունը թաքցնելը և աղավաղելը, ոլորտի պատասխանատու սուբյեկտի կողմից: Սա բավական ծանր հանցագործություն է և դեպքի փաստական տվյալների հանգամանքները բացահայտելու համար պետք է հարուցվի քրեական գործ»:

Դիտարկմանը, որ երեկ լրագրողների հետ զրույցում, նա նշել էր, որ Գ. Ծառուկյանի գործի վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած փաստերն իրեն չեն բավարարում: Մասնավորես ի՞նչ փաստեր են բացակայում Արթուր Ղազինյանը պատասխանեց.

«Ամենակարևոր հարցն է, այրդյոք կա՞ ուղիղ և անուղղակ ապացույց առ այն, որ Գ Ծառուկյանը անձամբ է հրահանգավորել և այդ գումարները տրամադրվել է կոնկրետ ընտրակաշառքի համար և երկրորդ՝ արդյոք կան փաստեր, որ մարդիկ գումարը ստացել են և կատարել են գործողություն: Այս հանգամանքները մինչև հիմա հստակ չեն:

Եթե այդ հանգամանքները լինելին վայրկյան անգամ չեմ կասկածում ԱԺ-ում գլխավոր դատախազը դա կներկայացներ: Մենք չենք վիճարկում այդ ամենը եղել է, թե ոչ, այլ խոսում ենք բացառապես քրեական գործի հարուցման համար»:

Դիտարկմանը, թե հնարավոր է, ձեր նշած փաստերը բացակայելու պատճառով դատարանն այսօր Գ Ծառուկյանին չկալավորելու որոշում կայացնի, Արթուր Ղազինյանը նշեց, որ դատարանը պետք է այս պարագայում քննության առնի հիմնավոր կասկածի առկայությունը:

«Պետք է լինի հիմնական քննության առարկա: Արդյո՞ք հիմնավոր կասկած կամ ապացույց կա, որ Գ. Ծառուկյանն առնչություն ունի նշված արաքի հետ: Եթե կա հիմնավոր ապացույց, որ նա մասնակից է եղել, ապա կալանքի քննությունը կլինի օրինաչափ»,-եզրափակեց Ղազինյանը:

Tert.am