2020-06-29 09:26
Լրատվական գործակալություններ
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է գրիպով հիվանդանալու լուրջ դեպքերի տարեկան ցուցանիշը, հաղորդում է Reuters-ը։
Այդ փուլը, երբ բազմաթիվ երկրներ արդեն թուլացնում են կորոնավիրուսի կապակցությամբ ընդունված սահմանափակումները, միաժամանակ տարբերվում է սոցիալական և աշխատանքային կյանքում զգալի փոփոխություններով, և կարող է տևել մեկ տարի, քանի դեռ չի ստեղծվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։
Որոշ երկրներում կրկին դիտարկվում է COVID-19-ով վարակվելու աճ, ինչը ստիպել է իշխանություններին մասնակիորեն խստացնել ավելի վաղ չեղարկված սահմանափակումները։
Փորձագետների կարծիքով՝ այդպիսի իրավիճակը կարող է կրկնվել 2021 թվականին, տեղեկացնում է News.am-ը։