2020-06-29 09:32
Լրատվական գործակալություններ
Հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան190 անգամ
Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց, հայտնում են ՊԲ-ից:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները, տեղեկացնում է Aysor.am-ը։