Վայ, էս ինչ անհարմար բան ստացվեց

ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի պատասխան նամակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին՝ մեկնաբանելով այն այսպես

«Վայ, էս ինչ անհարմար բան ստացվեց»։

Հիշեցնենք՝ Ջիանի Բուքիքիոյի նամակում ասվում է

«Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին», տեղեկացնում է Aysor.am-ը։