2020-06-29 11:15
Լրատվական գործակալություններ
482 նոր դեպք. Մահվան՝ 11
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 482–ով և դարձել 25 127։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 254 մարդ, կատարվել է 110 571 թեստավորում, առողջացել են վարակվածներից 13 297ը։ Գրանցվել է մահվան 433 (+7) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 143 (+4)։
Հունիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 645 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: