ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ»-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի և Մայիսյան տոների կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերութունը միանվագ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց պատերազմի վետերաններին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին՝ իր ներկայության մարզերում։

Ընդհանուր առմամբ, օգնություն է ցուցաբերվել Հայրենական Մեծ Պատերազմի 11 վետերանների և 113 զոհված ազատամարտիկների ընտանիքի՝ ՀՀ Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում: Ընկերությունն ավանդաբար շնորհավորում է վետերաններին մայիսյան տոների կապակցությամբ և ուշադրության կենտրոնում է պահում նրանց սոցիալական խնդիրները:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ « Այսօր մենք տոնում ենք Մեծ Հաղթանակի 75-ամյակը։ Մեր վետերանների սխրանքը կանխորոշեց շատ սերունդների համար խաղաղ և արժանապատիվ կյանք, նրանց հնարավորություն տվեց կառուցել և համարձակորեն առաջ գնալ: Եվ այսօր նրանց երեխաները, թոռներն ու ծոռները վստահորեն պահում են այս հաղթակած բարձունքը, աշխատում են իրենց երկրի ներկայի և ապագայի համար, հավատարմորեն ծառայում են Հայրենիքին, պատվով արձագանքում ժամանակակից մարտահրավերներին, երաշխավորում մեր երկրի հաջող զարգացումը, ուժն ու բարգավաճումը: Ես ցանկանում եմ շնորհավորել մեր գործընկերներին և ամբողջ հայ ժողովրդին մայիսի 9-ի՝ հիշարժան իրադարձությունների և հաղթանակի տոնի առթիվ»։

Галерея (2 фото)

Основная тема:
Теги: