«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ»-Ը ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը 30 տոննա մարդասիրական պարենային օգնություն է տրամադրել Հայաստանում իր ներկայության ազդակիր համայնքներին: Արտակարգ դրության պայմաններում այս նախաձեռնությունը պարբերական բնույթ է կրում։

Ընկերության ղեկավարության որոշմամբ մայիս ամսին օգնություն ստացավ Արարատի և Գեղարքունիքի մարզերի 2343 ընտանիք։

Ցուցակներում ընդգրկված են չափազանց ծանր կացության պայմաններում գտնվող ընտանիքները, մասնավորապես, միայնակ տարեցները (առանց խնամակալների), բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։

Ապրիլ ամսին աջակցություն ստացավ ազդակիր համայնքների (քՎարդենիս և Արարատ, Գեղամասար համայնքի 18 գյուղ) 1600 ընտանիք։

Աջակցություն ստացողների ցուցակները ձևավորվել են Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության Փարոս») ծրագրի բազայի հիման վրա։

 Ընկերությունը այս սոցիալական ծրագիրը իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Կամավորների կողմից ձևավորված աշխատանքային խումբը կազմակերպում է օգնության բաշխումը կարիքավորներին :

«ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերության հայաստանյան ակտիվներն են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ընկերությունները։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցում են 540 մլն ԱՄՆ դոլարը։ Ընկերության հայաստանյան ակտիվներիում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։

Основная тема:
Теги: