2020-06-29 17:27
Լրատվական գործակալություններ
Վաղն ԱԺ արտահերթ նիստ կլինի
Վաղն, ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ նիստ կլինի, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:
«Օրակարգը, կարծեմ, դեռ չի հրապարակվել», - ասաց նա:
Լրագրողները նաև իշխանական պատգամավորից հետաքրքրվեցին՝ արդեն հայտնի՞ են ՍԴ երեք նոր դատավորների անունները՝ հաշվի առնելով, որ շոշափվում է նաև Գագիկ Ջհանգիրյանի անունը:
«Ես տեղեկություններ չունեմ, դա ինձ չհետաքրքրող թեմա է: Թեման ինձ կհետաքրքրի միայն այն ժամանակ, երբ այդ անունը կգա ԱԺ, որպեսզի մենք ընտրություն կատարենք», - նշեց Ուլիխանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։